2.Ձևացնել, թե աշխարհի ամենադանդաղ խոսող մարդն եք և տեսնել, թե որքան երկար է նրանց քրիստոնեական բարեգործ հոգին դիմանում:
3.Նրանց յուրաքանչյուր հարցին պատասխանել «Ի՞նչ եք ուզում դրանով ասել» հարցով: Սա կարող է մի փոքր երկար տևել, բայց տնեցիքի հետ կարող եք խաղադրույքներ կատարել, թե որքան կդիմանան նրանք:
4.Խնդրել նրանց պատմել Էլիշայի և քառասուներկու երեխաների պատմությունը: Կարող եք հիշել այլ պատմություններ Կտակարանից, բայց Էլիշայի պատմությունը հաստատ կքրտնեցնի նրանց:
5.Խնդրել սպասել մուտքի դռան մոտ և ՉՎԵՐԱԴԱՌՆԱԼ:
6.Ստանալ սուտ զանգերի անդադար շարան բուքմեյքերից, պոռնոֆիլմի առաքման ծառայությունից, թմրանյութի դիլլերից, «սեքս հեռախոսով» ծառայությունից, և եթե նրանք ԴԵՌ այդտեղ են, զանգ կատարել ոստիկանությանը` լացակումաց խոստովանությամբ` ձեզ այցելած վերջին վկաների սպանության մեջ:
7.Ընտրել նրանց խոսքում ամենից շատ կրկնվող բառ (Աստված, Հիսուս, դրախտ) և քթի տակ նենգաբար ծիծաղել ամեն անգամ, երբ նրանք ասում են այդ բառը: Եթե նրանք հարցնեն, թե ինչ է կատարվում, ասել «Ոչինչ, ինչո՞ւ» և կրկին նենգաբար քրթմնջալ:
8.Տղաներին` նրանց խոսելու ընթացքում սկսել դիմահարդարվել, հագնել սեքսուալ զուգագուլպաներ, զգեստ և խրախուսող ձայներ արձակել (այո՛, հասկանում եմ, իհարկե): Երբ նրանք հարցնեն, թե ինչ է կատարվում, քաղաքավարիորեն նրանց խնդրել գնալ, որովհետև տասը րոպեից թեժ ժամադրության եք:
9.Ինքնագոհ տեսքով հայտարարել, որ ձեր Աստվածը կհաղթի նրանց Աստծուն: